Ես փորձում եմ իմ երգացանկը համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին՝ ապահովելով որակը. «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Արմեն Հովհաննիսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երիտասարդ երգիչ Արմեն Հովհաննիսյանը, ով հայտի դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից, իսկ այսօր երգիչը իր ողջ ուժերն է կենտրոնացրել, որպեսզի ակտիվորեն ներկայանա իր երկրպագուներին:
-Վերջին օրերին թողարկեցիք Ձեր նոր տեսահոլովակը, կպատմե՞ք մտահղացումների եւ համագործակցությունների մասին:
- Այո, օրեր առաջ իմ լսարանին ներկայացրի նոր տեսահոլովակս, որը կոչվում է «Մի գնա»: Այս տեսահոլովակի համար համագործակցել եմ Նիկ Եգիբյանի հետ: Մենք նպատակ ունեինք հանդիսատեսին ներկայացնել մի հետաքրքիր, պարային ռիթմերով թեթեւ երգ եւ այդպիսով կյանքի կոչեցինք «Մի գնա» տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն է Իրինա Հարությունյանը, իսկ խոսքերը Ռուզաննա Անդրեասյանինն է: Այս տեսահոլովակում շեշտը դրել ենք մինիմալիզմի մեջ, որը կհամապատասխաներ երիտասարդության ճաշակին եւ ցանկություններին:
-Դուք առաջին քայլերն եք կատարում ոլորտում, չկա՞ր մտավախություն, որ նոր երգի ոճի հետ կապված կլինեն քննադատություններ:
- Նման մտավախություն չի եղել, քանի որ կարծում եմ, որ ես դեռ առաջին քայլերն եմ կատարում եւ ամեն ոճում էլ պետք է փորձեմ, որպեսզի հասկանամ, թե որ ուղղությունն է ինձ ավելի հարազատ եւ որ ոճում պետք է խորանամ: Իսկ ինչ վերաբերվում է քննադատություններին, կարծում եմ, առանաց դրա հնարավոր չէ, յուրաքանչյուրն էլ ունի իր կարծիքը, որ ուզում է արտահայտել, բայց ես էլ ավելի կարեւորում եմ մասնագիտական եւ տեղին կարծիքները: Կոնկրետ ես աշխատում եմ համագործակցել միայն պրոֆեսիոնալ մարդկանց հետ:
-Կոմերցիոն երգ ներկայացնելը նոր բան փորձելո՞ւ, թե դրանով նաեւ գումար վաստակելու ցանկություն էր, քանի որ գաղտնի չէ, որ կոմերցիոն երաժշտությամբ ավելի շատ է հնարավոր մեր օրերում գումար աշխատել:
- Իմ առաջին գործից նոր երգս բավականին տարբերվում է, ցանկություն ունեի նաեւ այս ոճում ներկայանալ, օրինակ հիմա պատրաստում եմ իմ 3-րդ երգը, որն էլ կտրուկ կտարբերվի թե առաջինից, թե երկրորդից: Նաեւ պետք է հաշվի առնել այն փաստը, որ եթե այսօր աշխատում ես ակումբներում, ուրեմն հանդիսատեսի պահանջից ելնելով՝ պետք է կարողանալ երգել ամեն ինչ: Թե որքանո՞վ է սա ցավալի եւ վատ, չեմ կարող ասել, բայց եւ փաստը փաստ է: Ես փորձում եմ իմ երգացանկը համապատասխանեցնել այսօրվա պահանջարկին՝ ապահովելով որակը:
Շարունակությունը՝ այստեղ