Քարդաշյանները ցուցադրում են հայաստանյան նկարահանումները :)
LifestyleBravo.am-ը գրում է.
Սեպտեմբերի 20-ին “E! Online” հեռուստաալիքով մեկնարկել է “Keeping up with Kardashians” ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին սերիան նվիրված էր Քիմի, Քլոեյի, Քանյեի ե Նորթի՝ ապրիլին Հայաստան կատարած այցին:
Հայտնի քույրերը հեռուստադիտողին պատմել են, որ շատ են կարեւորում այցը պապենական հայրենիք, քանի որ այն իրենց հոր` Ռոբերտ Քարդաշյանի ցանկությունն էր եւ հատուկ նշանակություն ունի իրենց ընտանիքի համար:
Առաջին սերիայի ընթացքում Քիմը հենց Հայաստանում քրոջը պատմում է իր երկրորդ հղիության մասին: Ապշած Քլոեն սկզբում մտածում է, որ Քիմը կատակում է. “Ի՞նչ, հնարավոր չէ…”:


