Առողջապահության նախարարությունը դատապարտում է «Արմենիա» ԲԿ-ում բժշկի նկատմամբ կատարված բռնությունը
ОбществоՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բժշկի նկատմամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը: Արմենպրեսի հաղորդմամբ` դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։ Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։ Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»: