Բնապահպանության նախարարության պատժամիջոցների պետբյուջե է մուտքագրվել 1,16 մլն դրամ
ЭкономикаՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից սեպտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 420.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 180.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազարդրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.4 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 57.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկ դեպք, որի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնին հանձնված 10 հատ լոր տեսակի թռչուն որսալու վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է բադի և անտառային կաչաղակի ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում իրավախախտը ենթարկվել է 70.0 հազար դրամ վարչական տուգանքի և կազմվել կենդանական աշխարհին հասցված վնասի 52.0 հազար դրամի ակտ:
Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,16 մլն դրամ: