Քայլի Ջենները պատրաստվում է տարածել Տայգայի հետ իր սեքս տեսանյութը 10 մլն դոլարի դիմաց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«The Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աստղը ցանկանում է տարածել սեքս տեսանյութ, ինչպես Քիմը։
«Նրանց համար տարօրինակ չէ ննջարանում տեսախցիկներ ունենալը։ Նրանք սիրում են իրենց նկարել, հատկապես, որ Քայլիի սնափառությունը վերահսկողությունից դուրս է»,-ասել է OK! ամսագրի աղբյուրը։
Աղբյուրը բացահայտել է, որ «Vivid Entertainment»-ի տնօրեն Սթիվ Հիրշը, ով 2006թ․-ին տարածել էր Քիմի և նրա ընկերոջ՝ Ռեյ Ջի-ի սեքս տեսանյութը, 18-ամյա Քայլիին առաջարկել է 10մլն դոլար՝ Տայգայի հետ սեքս տեսանյութի համար։
Եթե երիտասարդ Ջենները համաձայնի, ապա Սթիվը կունենա նաև հնարավորություն՝ ընտրելու բազմաթիվ սեքս տեսանյութերից մեկը։
Չնայած Քայլիի քույրերը՝ Քուրթնին և Քլոեն, սարսափած են այս գաղափարից, նրա մայրը՝ Քրիս Ջեններն աջակցում է դստերը։
«Քայլին քննարկում է բոլոր տարբերակները և խորհուրդ հարցնում մորից»,-ասել է աղբյուրը։