Ո՞վ է իրականում Ռամզան Կադիրովի կինը (ֆոտոշարք)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է նոր նախագիծ, որում անդրադառնալու ենք հանրաճանաչ եւ հեղինակավոր մարդկանց կանանց։
Այս անգամ ներկայացնում ենք Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կնոջը։
Մեդնի Մուսաեւնա Կադիրովա ինչպես մյուս երկրների առաջին տիկնայք, զբաղվում է բարեգործությամբ, սակայն բարեգործությունը նրա միակ առաքելություն չէ. նա զբաղվում է նորաձեւությամբ։
Մեդնի Մուսաեւնան ծնվել է 1978 թվականին Ցենտրորո կոչվող գյուղում, որտեղ էլ մանուկ հասակում ծանոթացել է Ռամզանի հետ։ Մինչ աչքի ընկնող մարզիկը, իսկ հետագայում նաեւ քաղաքական գործիչը զբաղված էր իր կարիերայով, Մեդնին տանը մեծացնում էր իրենց զավակներին ու սպասում ամուսնուն։
Ամուսնության կարճ ժամանակահատվածում Մեդնին Կադիրովին յոթ զավակ է պարգեւել. չորս աղջիկ եւ երեք տղա, որոնցից մեկին անվանել են Չեչնիայի նախկին նախագահ Ահմադի անունով (նրանց ընտանիքում այժմ ինը երեխա է, քանի որ երկուսին հետագայում որդեգրել են,- Wnews.am)։
Ինչպես նշում է Ռամզան Կադիրովը, նա դեմ չէ եւս մի քանի երեխա ունենալուն, քանի որ գտնում է, որ եթե տղամարդը կարողանում է ապահովել յոթ, ութ կամ տասը երեխային, ապա ինչու չունենա այդքան երեխա։
Մեդնին երբեւէ բացասական կերպով չի հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Հնարավոր է դրան նպաստել է նաեւ նրա ամուսինը, ով համոզված է, որ քաղաքական գործչի կինը նրա երկրորդ կեսն է, ում համար նա պարտավոր է պատասխանատվություն կրել։
Բամբասանքների ու սկանդալների կենտրոնում հայտնվելու փոխարեն Մեդնի Կադիրովան ակտիվ զբաղվում է բարեգործությամբ, օգնում է մանկատներին, այցելում հիվանդանոցներ։
Արդեն մի քանի տարի է, Կադիրովան հայտնի է դարձել նաեւ չեչենական նորաձեւության աշխարհում։
Դեռեւս 2009 թվականին չեչեն մոդելավորողները հանդես եկան Մոսկվայի Նորաձության շաբաթին , որտեղ իրենց աշխատանքները նվիրել էին իրենց Առաջին տիկնոջը։
Ավելի ուշ, 2011 թվականին, իր ծննդյան օրվա կապակցությամբ Մեդնին Գրոզնիի համերգասրահում կազմակերպեց նորաձեւության ցուցադրություն։ Տեղացի դիզայներները ցուցադրում էին մուսուլմանական զգեստների իրենց հավաքածուները, որոնք իրենց մեջ ներառում էին ինչպես առօրյա, այնպես էլ երեկոյան զգեստներ։
Ինքը Մեդնին համարվում է Չեչնիայի հագուստի առաջին ազգային ապրանքանիշը համարվող Firdaws-ի հիմնադիրը, որը թարգմանաբար նշանակում է դրախտային այգիներ։
Հենց այդ ապրանքանիշի ներքո էլ 2012 թվականին դիզայներներ Զաուր Մամեդովը եւ Զարիմա Յախաեւան դարձան «Չեչնիայի Լեդի» անվամբ հավաքածուի հեղինակներ։
Հավաքածուն, որը բաղկացած էր իսկապես ճոխ շորերից, նվիրված էր Մեդնի Կադիրովին։
Դրա առաջին ցուցադրությունը Դուբայում դարձավ չեչեն մոդելավորողների առաջին ցուցադրությունը Ռուսաստանից դուրս։
Կադիրովան մտադիր է Firdaws ապրանքանիշի խանութներ հիմնել ոչ միայն Չեչնիայում, այլ նաեւ դրա սահմաններից դուրս։
Անգամ Ռոբերտո Կավալին Մեդնի Կադիրովային ընդունել է որպես չեչենական նորաձեւության հիմնադիր եւ նրա պատվին նվիրել անձամբ իր կողմից կարված զգեստ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


