Կենցաղում Coca-Cola-ի օգտագործման 10 անհավանական եղանակներ, որոնց մասին քչերն են տեղյակ (լուսանկարներ)
LifestyleԲազմիցս խոսվել է գազավորված խմիչքների, մասնավորպես՝ Coca-Cola-ի վնասակարության մասին: Այստեղ novate.ru-ն չի պատմում Coca-Cola-ի վնասների մասին՝ ատամների, մարսողական համակարգի կամ մարմնակազմության համար, այլ կներկայացվի նրա այլընտրանքային օգտագործման 10 հասարակ հնարք.
1. Արյան բծեր

Կոկան հիանալի մաքրում է արյան բծերը հագուստից և այլ մակերևույթներից: Դրա համար բավական է թասի մեջ այն խառնել ջրի հետ և դրանով թրջել հագուստը:
2. Ժանգ

Դա շատ էժան և արդյունավետ փոխարինող է ժանգի դեմ ցանկացած միջոցի: Այդ խմիչքով կարելի է մաքրել նույնիսկ ամենանուրբ մակերևույթները:
3. Ճարպ

Այն կարելի է օգտագործել խոհանոցում ամանեղենի և մակերևույթների ճարպը մաքրելու համար:
4. Մարտկոցների լիցքավորում

Երբեմն պատահում է, որ ավտոմեքենան չի մեկնարկել մարտկոցի կեղտոտվածության պատճառով: Այդտեղ նույնպես Coca-Cola-ն գալիս է օգնության: Բավարար է մի քիչ այդ խմիչքից լցնել մարտկոցի տերմինալների վրա:
5. Մետաղե պտուտակների թուլացում

Եթե ինչ-որ պտուտակ ժամանակի կամ ժանգի պատճառով չի պտտվում, դրանց վրա լցրեք մի քիչ Coca-Cola: Այս մեթոդն ավելի վատ չի աշխատում, քան այդ նպատակով յուղի օգտագործումը:
6. Մազերի՝ ռետինից ազատում

Եթե չի հաջողվում մազերից հանել ռետինը, ապա կարելի է այն թրջել Coca-Cola-ով: Այդ գործողության հետևանքով ռետինը կփչանա, և հնարավոր կլինի նրանից ազատվել:
7. Խայթոցներից առաջացած քոր

Միջատներին խայթոցների տեղը կարելի է քսել Coca-Cola, և քորը կանցնի:
8. Պատուհանների մաքրում

Coca-Cola-ով ավելի վատ չի ստացվում ապակիները մաքրել, քան մաքրող միջոցներով:
9. Զուգարանակոնքի մաքրում

Coca-Cola-ով մաքրելու դեպքում զուգարանակոնքը կլինի ոչ միայն բյուրեղային մաքուր, այլ կազատվի բոլոր մանրէներից:
10. Ոսկու և արծաթի մաքրում

Ժամանակի ընթացքում թանկարժեք մետաղները կարող են կեղտոտվել: Դա նույնպես կարելի է մաքրել Coca-Cola-ի օգնությամբ: