Լեհաստանի նախագահի հրամանագրով լեհահայ Ռոմանա Օբրոչկան պարգևատրվել է Ոսկե Խաչ շքանշանով
ОбществоԼեհաստանի Հանրապետության կառավարությունում տեղի է ունեցել ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի հատուկ նիստ, որի ընթացքում Վրոցլավում բնակվող հայկական արմատներ ունեցող գործիչ Ռոմանա Օբրոչկային պաշտոնապես հանձնվել է Լեհաստանի Նախագահ Անդժեյ Դուդայի հրամանագրով նրան շնորհված «Վաստակի համար» Ոսկե Խաչ շքանշանը:
ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի գործունեության 10-ամյակի կապակցությամբ ԼՀ կառավարության շնորհակալագրերով պարգևատրվել են նաև այդ հանձնաժողովում հայ փոքրամասնության տարբեր տարիների ներկայացուցիչներ Մաչեյ Բոհոսևիչը, Թադեուշ Իսակովիչ-Զալեցկին և Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը:
Պարգևի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Լեհաստանում ՀՀ Դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի ներկայացուցիչ Մոնիկա Ագոպսովիչը: