15 արտահայտություն, որ տղամարդիկ կցանկանային ասել կանանց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հետաքրիքր է իմանալ այն արտահայտությունները, որ տղամարդիկ կցանկանային ասել կանանց։ Թերևս արժե իմանալ, թե ի՞նչ են նրանք մտածում ուժեղ կանանց մասին, ինչո՞ւ են կորցնում նախաձեռնողականությունը կամ, ընդհակառակը, կատարում կանանց բոլոր քմահաճույքները։
1. Մենք երբեք չենք հեռանում այն կանանցից, որոնց հետ մեզ համար լավ է։
2. Մենք կանանց հասկանում ենք երկու անգամ ավելի քիչ, քան կցանկանայիք հասկանալ։
3. Մեզանից շատերը կարողանում են լվանալ, արդուկել և նույնիսկ ուտելիք պատրաստել, այնպես որ տնային գործերում կնոջ օգնությունը մեզ այն աստիճան անհրաժեշտ չէ, որպեսզի հանուն դրա մենք դիմամանք կանանց փնթփնթոցին և անհարգալից վերաբերմունքին։
4. Մենք չենք վախենում ուժեղ կանանցից։ Նրանք պարզապես մեզ դուր չեն գալիս, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ։
5. Եթե տղամարդիկ ձեզ թվում են չնախաձեռնող, ապա, գուցե, դուք պարզապես նրանց դուր չեք գալիս։
6. Ընկերոջ անվերջ մտորումները աշխարհի ունայնության մասին պետք է ձեզ զգուշացնեն։ Դրանք կարող են շագանակագեղձի բորբոքման նախանշաններ լինել։
7. Մատուցողի վրա բղավող աղջիկը մեզ մոտ հարգանք չի առաջացնում, այլ, ընդհակառակը, միայն հիասթափություն։
8. Երբեմն մենք իսկապես գիտենք, թե ինչ ենք անում։ Նույնիսկ եթե դուք դա չեք ուզում խոստովանել։
Շարունակությունը՝ այստեղ