Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սամվել Ճզմաչյանը ճիշտ է համարում Կենտրոնական բանկի դրամի կայունացման կոշտ դրամավարկային քաղաքականությունը

 Համաշխարհային ֆինանսական շուկայում տիրող անորոշությունը դժվարություններ է ստեղծում տարբեր երկրների տնտեսությունների վրա, դրանից անմասն չի մնում նաև Հայաստանի ֆինասնատնտեսական վիճակը: Դոլարի արժևորման, ռուբլու և դրամի արժեզրկման պայմաններում վնասներ է կրում Հայաստանի տնտեսությունը, որի կայունացման ուղղությամբ տարբեր մեխանիզմներ են առաջարկում իրավասու մարմինները: Համաշխարհային ու տեղական ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ:

-Համաշխարհային ֆինանսական շուկայում տիրողիրավիճակը ի՞նչպես կարող է ազդել Հայաստանումֆինանսատնտեսական վիճակի վրա:

- Այժմ համաշխարհային ֆինանսական շուկան լի է անորոշություններով, իսկ Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակի վրա այն ազդում է ուղիղ այնքանով, ինչքանով մեր երկիրն ինտեգրված է աշխարհատնտեսական կապերի մեջ: Խոսքս ավելի պարզ դարձնելու համար բերեմ օրինակներ. համաշխարհային ֆոնդային բորսաներում խուճապը գրեթե չի անդրադառնում Հայաստանի վրա, քանի որ մեր ֆոնդային շուկան թերզարգացած է, իսկ հումքային ապրանքների գների նվազումն ունենում է մեր վրա մեծ ազդեցություն, որովհետև մեր հիմնական արտահանումը գունավոր մետաղներն են: Ուրիշ օրինակ. Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների և ներդրումային հոսքերի անկումը, կապված ՌԴ-ում ծանր ֆինանսական դրության հետ, բացասաբար է անդրադառնում բնակչության վճարունակության վրա և վատացնում բանկերի վարկային պորտֆելների որակը:

- Համաշխարհային շուկայում դոլարի արժևորման և ռուբլու արժեզրկման պայմաններում ինչպիսի՞ տատանումներ ենհնարավոր դրամի նկատմամբ և ի՞նչ քաղաքականություն պետք է վարել:

-Վերջին օրերին բոլոր շուկաները սպասում էին մի կարևոր իրադարձության` սեպտեմբերի 16-17-ին ԱՄՆ-ում կայացած Դաշնային պահուստային համակարգի (Федеральная резервная система - ФРС) հերթական նիստին, որտեղ, ինչպես սպասվում էր, առանցքային տոկոսադրույքը 0-0,25%-ից կարող էր բարձրացվել, ինչն իր ազդեցությունը կթողներ ամբողջ համաշխարհային արժութային շուկայի վրա: Դա կբերեր լրացուցիչ անկայունության և լրացուցիչ ճնշում առաջին հերթին զարգացող երկրների ազգային արժույթների վրա: Սակայն այս անգամ էլ բազային տոկոսադրույքն ԱՄՆ-ում մնաց անփոփոխ, և հետևաբար զարգաց ող տնտեսությունների ազգային արժույթները լրացուցիչ ճնշման չեն ենթարկվի:

Բացի դրանից, մեր ազգային արժույթի վրա ազդում է և ռուբլու թուլացումը: Այս իրավիճակում որոշ փորձագետներ հանդես են գալիս խորհուրդներով ՀՀ Կենտրոնական բանկի հասցեին առ այն, որ նա այլևս թեժ պահերին չկիրառի դոլարային ինտերվենցիաներ և թողնի, որ դրամը զգալիորեն թուլանա, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվի մեր արտահանողների համար: Բայց դրա հետ մեկտեղ այդ «բարի կամեցողները» մոռանում են, որ դրամի նոր արժեզրկումը կբերի պետբյուջեի մուտքերի թերհավաքագրմանը, էլ չեմ խոսում բնակչության դրամային խնայողությունների կորուստների և նրա աղքատացման մասին: Չպետք է մոռանանք նաև, որ փոխարժեքների այդպիսի տատանումները դոլարի ամրապնդման ուղղությամբ նորից ասպարեզ կբերեն գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցը: Ի՞նչ է, մենք մոռացել ենք դա:

Այս «թակարդից» նվազագույն կորուստներով դուրս գալու համար ՀՀ ԿԲ-ն, իմ կարծիքով, որդեգրել է միակ հնարավոր ուղին, դրամի կայունության նպատակով վարելով բավականին կոշտ դրամավարկային քաղաքականություն, ինչն, իմիջիայլոց, եթե հիշում եք, թույլ չտվեց երկար ժամանակով ապակայունացնել իրավիճակն արտարժութային շուկայում անցած տարվա վերջում: Իսկ այս տարվա օգոստոսին նոր թափ առած ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում հնարավորություն տվեց սահուն բերել դրամի փոխարժեքը ներկայիս վիճակին` արձանագրելով ընդամենը 6-7 դրամի չափով տատանում և զերծ պահելով ամբողջ հասարակությանը նախորդ տարվա աժիոտաժից:

-Այս իրավիճակից Հայաստանի տնտեսության համար օգուտներ քաղելու հնարավորություններ կա՞ն: Ինչպե՞ս:

-Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար համաշխարհային թոհուբոհի մեջ օգուտներ քաղելը չափազանց դժվար է. շատ դեպքերում, օրինակ, բորսային ապրանքների գների պարագայում, մենք ստիպված ենք ընդունել դիտորդի դեր: Բայց միաժամանակ կարող եմ նշել, որ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները, որոնք հայտնվել են անկայուն գոտիներում և տարածաշրջաններում, կարող են իրենց ավանդների մի մասը տեղափոխել հայաստանյան բանկեր` դրանով իսկ ապահովելով իրենց համար բարձր եկամտաբերություն և հուսալիություն: Բացի դրանից, մեր բանկային համակարգն արդեն առաջարկում է ազատ միջոցներ ունեցողների համար այլ գործիքներ՝ պարտատոմսեր և բաժնետոմսեր: Դրանով մեր հայրենակիցներն օգուտ կտան նաև Հայաստանի տնտեսությանը:

Իսկ ընդհանրապես ճգնաժամի պարագայում մեծանում է գործադիր իշխանության դերակատարությունը դրսից եկող հարվածները թուլացնելու կամ չեզոքացնելու առումով: Կարծում եմ` մեր վարչապետի հայտարարությունը Եվրասիրական տնտեսական միության տարածքում ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրում անցում կատարել ռուբլով հաշվարկների ևս տեղավորվում է նշածս տրամաբանության մեջ և կարող է Հայաստանին օգուտներ բերել:

-Այսպիսի իրավիճակում, երբ ազգային արժույթն արժեզրկվում է, բանկերի համար ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում:

-Պետք է հստակ հասկանալ, որ ազգային արժույթն արժեզրկվում է տնտեսությունում՝ գլոբալ, տարածաշրջանային և ներքին, տեղի ունեցող տասնյակ բազմաբնույթ գործոնների հետևանքով, և բանկերը որպես տնտեսության մի մասնիկ, անբաժանելի մաս, իհարկե, չեն կարող զերծ մնալ այդ երևույթի հետևանքներից: Տվյալ դեպքում բանկերը կորուստներից խուսափելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով դառնում են ավելի զգուշավոր և կոնսերվատիվ իրենց գործառույթները կատարելիս: Բանկերի մի մասը, զգուշավորությունից ելնելով, կարող է անորոշության ժամանակահատվածում ժամանակավորապես գերադասել արտարժույթով գործարքները, այսինքն՝ նախապատվությունը տալ դոլարին, մյուս մասը՝ ավելացնել իր, այսպես ասած, «անվտանգության բարձիկը» տոկոսադրույքների և այլ գործիքների միջոցով:

-Երբ ֆինանսական շուկայում անկայունություն է, Հայաստանի բնակչության համար ի՞նչ դժվարություններ են առաջանումբանկային համակարգի ծառայություններից օգտվելիս:

-Այս Ձեր հարցը բխում է նախորդից: Բնակչությունը ստիպված է գործ ունենալ բանկերի խստացված պահանջների հետ, կրել այլ անհարմարություններ, չհաշված այն հանգամանքը, որ հենց բնակչության վճարունակությունն է թուլանում, նրա հնարավորությունները և, այսպես ասած, մանևրելու ունակությունն է նվազում:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира