Ես ինձ շատ շոյված և ուրախ եմ զգում. Քրիստինե Պեպելյանը՝ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնելու լուրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ համացանցում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց «Եվրատեսիլ» երգի մրցույթի գործընկեր wiwibloggs.com-ը իր էջում ցանկություն է հայտնել, որ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնի երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
Ըստ եվրատեսիլյան բլոգի՝ Քրիստինե Պեպելյանը ռոմանտիկա և սեքսուալ գրավչություն է ճառագում, ինչպես նաեւ երգչուհին ունի մի շարք մրցանակներ: Նրանք նկատել էին նաեւ, որ երգչուհին սոցցանցերում ունի հետևորդների մեծ բանակ, իսկ վերջերս Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել wiwivision 2015-ի համար:
Այս թեմայի շուրջ անձամբ Քրիստինե Պեպելյանի կարծիքը լսելու համարLife.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ.
«Այս ամենի մեջ ոչ մի պաշտոնական բան չկա, պարզապես այդ կայքը առաջարկել է իմ թեկնածությունը «Եվրատեսիլ 2016»-ում: Ինձ համար դա նույնքան անակնկալ էր, ինչպես եւ բոլորի համար: Ես ինձ շատ շոյված եւ ուրախ եմ զգում, որ նկատել են ինձ»,- նկատեց երգչուհին եւ հավելեց, որ պաշտոնական որեւէ հրավեր նա չի ստացել Եվրոտեսիլի հայաստանյան գրասենյակից.
Շարունակությունը՝ այստեղ