Քիմ Քարդաշյանի դուստրը նմանակել է Էլվիս Փրեսլիին
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Էլվիս Փրեսլիի երկրպագուները հավանաբար չեն բարկանա, քանի որ Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի դուստր Նորթը հիանալիորեն նմանակել է «Ռոք-ն-ռոլի արքայի» իմիջը։

34-ամյա հայուհին Instagram-ում հրապարակել է դստեր լուսանկարը, որում երեխան սեւ ակնոցով է։ Օգտատերերը միանգամից նկատել են այս նմանակումը ու դրական մեկնաբանություններ գրել փոքրիկ Նորթի մասին։

«Yeezy E», - այսպես է Քիմը մեկնաբանել լուսանկարը։
Հիշեցնենք, որ Eonline ալիքով Keeping Up with Kardahsians ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանում ցուցադրվել է Քիմ, Քլո Քարդաշյանների, Քանյե Ուեսթի եւ փոքրիկ Նորթի՝ Հայաստան այցի առաջին սերիան։