«Գազպրոմ»-ն անցնում է ռուբլիով առևտրաշրջանառությա՞ն
ЭкономикаԳազպրոմի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ ուսումնասիրելու է արտահանման վերաբերյալ նոր պայմանագրերում ռուբլով վճարման հնարավորության հարցը և ստեղծելու է հաշվարկի հիմնարար նվազագույն բաժնետոմսեր, որը իրականացվելու է ռուսական արժույթով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Հարցը նախատեսվում է քննարկել սեպտեմբերի 28-ին կայանալիք ընկերության տնօրենների խորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, բելառուսական Գռոդնո քաղաքում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը դոլարի փոխարեն ռուբլիով իրականացնելու անհրաժեշտության մասին: Կառավարության ղեկավարը ավելի ուշ նշել է, որ խոսքը մասնավորապես էներգակիրների առևտրաշրջանառությանն է վերաբերում: