Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գյումրին և Գորիսն ստացել են Համաշխարհային ժառանգության կազմակերպության դիտորդ- անդամի վկայական

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է տարածաշրջանային համաժողով, որտեղ պաշտոնապես տրվել է Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթի և ստեղծարարություն» և Եվրոպա­յի Խորհրդի հետ համատեղ իրականացվող «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինա­կան ռազմավարությունը պատմական քաղաքներում» (COMUS) ծրագրե­րի մեկնար­կը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին ներկա են եղել Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի մշակութային ծրագրերի համակարգողները, «Համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության» ներկայացուցիչներ, Բրիտանական խորհրդի և այլ միջազգային           կազմ­ակերպու­թյուննե­րի, վերոհիշյալ ծրագրերին միացած 6 երկրների` Հայաստան, Վրաս­տան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան պետական այրեր, ծրագրերում ընդգրկված պատմական քաղաքների քաղաքա պետեր, ԶԼՄ-ների ներկայա­ցուցիչ­ներ:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ մշակույթի նախա­րա­րի տեղակալ Արև Սամուելյանը: Համաժողովին մասնակցել են նաև Գորիսի քաղա­­քապետ Վաչագան Ադունցը և Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Համաժողովում ներկայացվել են Արևելյան գործընկերության երեք հիմնական մշակութային` «Մշակույթ և ստեղծարարություն», COMUS և «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերը: 

Մշակույթի և ստեղծարարության ծրագիրը ներկայացրել է ծրագրի ղեկավար Թերի Սանդելը. ծրագրի նպատակն է աջակցել մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսա­կան զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդո­վայում և Ուկրաինայում: 

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մենեջեր Ռոբ Վան Լերսելը ներկայացրել է ծրագիրը, որի նպատակն է պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային ու լեզվական բազմազանությունը, ինչպես նաև հանրահռչակել Եվրո­պայի մշակութային ժառանգությունը: 

COMUS ծրագրի նպատակների, առաջնահերթությունների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ հանդես է եկել ծրագրի պատասխանատու Ֆիլիպ Շտեյնը: 
COMUS ծրագիրը կառուցված է Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության քաղաքականության գերակայությունների վրա, Արևելյան գործընկերու­թյան (2015-2020 թթ.) ծրագրի համատեքստում` միտված  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ համագործակցային գործունեության աշխուժացմանը: Ծրագրի գործընկերն է «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը: 
2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ Հայաստանը միացել է COMUS ծրագրին: 

COMUS ծրագիրը համարվում է Կիևյան նախաձեռնության շրջանակ­ում իրականացված «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի շարունակությունը. դա Եվրոպական Խորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ նախագիծ էր, որը քաղաքների վերափոխման գործընթացներին վերաբերող քննարկումների և որոշումների ընդունման բոլոր փուլերում ընդգրկում էր հանրությանը, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը: Ծրագրի նպատակն էր բացահայտել մշակութային ժառանգության առկա ռեսուրսները, խթանել հանրային ներգրավվածությունը: 

ՀՀ վարչա­պե­տի 2010թ. հունիսի 2-ի որոշմամբ ձևավորվել էր պիլոտային ծրագիրը համակարգող միջգերատես­չա­կան հանձ­­նա­ժողով` ՀՀ մշակույթի նախարարության նախագահությամբ, ՀՀ տարածքային կառավար­ման, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ծրագրում ընդգրկված էին Հայաստանի 10 պատմական համայնքներ (Ալավերդի, Աշտարակ, Գնիշիկ/Եղեգիս, Գորիս, Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Նորատուս, Օշական,  Էջմիածին): Ծրագրի շրջանակում կազմվեցին «Ժառանգու­թյան գնահատման զեկույցը», «Ազգային բրոշյուրը», 5 պատմական քաղաքների համար մշակվեցին քաղաքաշինական տեխնիկական փաստաթղթեր: 

COMUS ծրագիրը միտված է պատմական քաղաքների համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ քաղաքաշինական ռազմավարությունների զարգացմանը: Այն համագործակցության հարթակ է Արևելյան գործընկերության երկրների համար: Ծրագրի տևողությունը 30 ամիս է՝ 6 երկրների պիլոտային քաղաքների         մասնակցու­թյամբ: Նախագիծը խրախուսում է ունենալ  նաև «Ասոցացված քաղաքներ»` առանց պարտավորությունների գործընթացներին մասնակցելու նպատակով: Արդյունքում ստեղծվելու է պատմական քաղաքների ցանց ինչպես յուրաքանչյուր մասնակից երկրում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Հաստատվել է ծրագրի 10 պիլոտային քաղաք, Հայաստանը ներկայացրել է Գյումրի և Գորիս քաղաքները: Ծրագրի ձևաչափի համաձայն` առաջիկայում պիլոտային քաղաքների համար կմշակվեն քաղաքաշինական ելակետային փաստաթղթեր, յուրաքանչյուր քաղաքի համար կմշակվեն մշակութային ժառանգության պահպանության գործում հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու և ժառանգությունը` որպես համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հենք դիտարկելու նոր մոտեցումներ: 

Համաժողովի ընթացքում COMUS ծրագրի իրականացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: 

Համաժողովին Գյումրի և Գորիս քաղաքները ստացել են Համաշխարհային ժառանգության կազմակերպության դիտորդ-անդամի վկայական:

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира