Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բնակարանամուտ տոնեց 291 երիտասարդ գիտնական և ստեղծագործական միությունների անդամ

Գիտական գործությունեություն  ծավալող և ստեղծագործական միությունների 291 երիտասարդ անդամներ հետայսու կապրեն իրենց համար նախատեսված նորակառույց բազմաբնակարան շենքում: Երևան քաղաքի Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում է տեղակայված երիտասարդ գիտնականների ու արվեսագետների երկար սպասված բնակարանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների մի ավորում» հասարակական կազմակերպության իրականացրած «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Ժամանակակից ճարտարապետական լուծումներով կառոցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի բնակարանները շուկայականից էական ցածր գներով տրամադրվել են վերոհիշյալ թիրախային խմբերի երիտասարդ մասնագետներին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, կառուցապատման է ենթարկվել 39 հազար քմ և բարեկարգվել շուրջ 7 հազար 400 քմ հարակից տարածք։ Շենքն ունի բոլոր ենթակառուցվածքները, 88 ավտոկայանատեղի և 6 սպասարկման տարածք։ «Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի ամառ-աշուն ժամանակահատվածում հերթական բազմաբնակարան բնակելի համալիրը շահագործման հանձնելը։ Այս տարի շահագործման է հանձնվում 291 բնակարանից բաղկացած խոշորածավալ համալիր։ Բավականին հարմարավետ միջավայր է ստեղծվել երիտասարդ ընտանիքների համար»,- նշեց փոխնախարարը:

Արսեն Քարամյանի խոսքով` արդեն չորրորդ բազմաբնակարանային համալիրն է շահագործման հանձնվում, որը 1300-1350 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծում։ «Կարծում եմ՝ 2016-2017թթ. աշնանը բնակարանային համալիր շահագործման հանձնելու ավանդույթը պահպանելու ենք եւ երկու տարում էլ կլինի բնակարանամուտի արարողություն։ Այդ ընթացքում շահագործման կհանձնվեն ևս 900 նմանատիպ բնակարաններ։ 2018թ. կամփոփենք սոցիալական ուղղվածության այս ծրագրերի արդյունքները եւ շահագործման հանձնված կլինի 2 հազար 200 բնակարան»,-տեղեկացրեց Արսեն Քարամյանը` հավելելով, որ ներկայում ընթացքի մեջ է «Ավան-4» և «Զեյթուն-2» համալիրների կառուցումը: «Հոկտեմբերին նախատեսվում է սկսել «Ավան-5» նախագիծը, ինչից հետո 2016թ. կեսերին կունենանք եւս մեկ համալիրի հիմնարկեք, սակայն դա, ըստ էության, կլինի վերջինն ու 2018-ին ծրագրերը կամփոփվեն։

Ունենք բազմաթիվ դիմումներ, որոնք նախորդ ծրագրերից այս կամ այն պատճառով դուրս մնացած մարդիկ են։ Կփորձենք, որ սոցիալական այս ծրագրերից որևէ արժանի, կարիքավոր ու երիտասարդ ընտանիք դուրս չմնա»,- ավելացրեց փոխնախարարը։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով` բնակարանը յուրաքանչյուր հայ մարդու ապագայի հեռանկարն է, ամուր ընտանիք, երեխաներ ունենալու գրավականը, և դա նոր խթան կլինի երիտասարդ գիտնականների նորանոր գաղափարներ կյանքի կոչելու համար: «Երիտասարդ գիտնականը, բնակարան ձեռք բերելով, հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի լծվել իր աշխատանքին ու Հայաստանի շենացման համար նորանոր ուսումնասիրություններ կատարել: Աս ծրագիրը չէր իրականացվի, եթե չլիներ ՀՀ  Նախագահի բարձր հովանավորությունը»,-ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը` հ իշելով, որ վերջին անգամ գիտնականները բնակարան են ստացել 40-50 տարի առաջ:

Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանն էլ նշեց, որ այս բնակարաններին երկար են սպասել` շուրջ 5 տարի: «Այսօր մեր բաղձալի երազանքն իրականություն է դառնում: Երիտասարդ գիտնականները գիտեք, որ ունեն բազում խնդիրներ և ահա դրանցից մի մասը լուծվում է: «Վերջին տարիներին ՀՀ Նախագահի ուշադրության ներքո են երիտասարդ գիտնականները, վառ օրինակ է բնակարանների հանձնումը, 2012-ին մենարկած երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որն անմիջապես ՀՀ Նախագահի հովանու ներքո է իրականացվում»,-ասաց երիտասարդ գիտնականը` շեշտելով, որ տարեցտարի որոշակի խնդիրներ լուծում են ստանում: «Ես կարծում եմ, որ սա լուրջ խթան է գիտնականի համար, որ այս դժվարին պայմաններում մնա Հայաստանում ու ստեղծագործի իր երկրում»,-հույս հայտնեց Գևորգ Վարդանյանը:

Համազգային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանի և Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Տաթևիկ Միրզոյանի ընտանիքը ևս երկար էր սպասել այս օրվան: Նրանք երջանիկ են, որ իրենց փոքրիկը կմեծանա իրենց սեփական բնակարանում:  «Այս բնակարանը կլինի մեր երեխայինը, ոչ թե մեզ նման վարձով կապրի երկար ժամանակ»,-ասաց դերասանուհին` շեշտելով, որ երկար ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են ձեռք բերել իրենց համար երկար սպասված բնակարանը:

Այսօր բնակարանամուտ տոնեց նաև Հակոբյանների ընտանիքը` Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի և հաղորդավարուհի Հասմիկ Սամվելյանի գլխավորությամբ: Զույգը գեղեցիկ պատահականությամբ բնակարան ստացավ իրենց որդու` Արեգի 8 ամսականը լրանալու օրը: Նրանք, ինչպես և մյուս բոլոր երիտասարդ ընտանիքները, մեծ ոգևորությամբ են սպասել բնակարանին ու արդեն հասցրել են այնտեղ անցկացնել Արեգի ատամհատիկը:

Բազմաբնակարան շենքերի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասն ունի 9 հազար 800 քմ ընդհանուր մակերես:

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են: Դրանք ունեն 14 և 15 բնակելի հարկեր` երկու, երեք և չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաև ավտոկայանատեղերի երկու ստորգետնյա հարկեր` նախատեսված 88 մեքենայի կայանման համար: Շենքերում կան 6 հասարակական սպասարկման տարածքներ, որոնք օգտագործվելու են հանրային ծառայությունների մատուցման նպատակով: Յուրաքանչյուր մուտքում տեղադրված են 2 վերելակներ:

Բնակելի համալիրը բաղակացած է երկու մասնաշենքերից: Բնակարանները շահառուներին հանձնվել են ամբողջությամբ վերանորոգված վիճակում: Բնակարանների հատակը մանրահատակ է` փայտի տեսակը հաճար կամ կաղնի կամ բարձրորակ լամինատ, սանհանգույցները սալիկապատված են, բնակարանների կոսմետիկ հարդարումը կատարվել է շահառուների ընտրությամբ, մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները մետաղապլաստե, էլեկտրականության մոնտաժը կատարված է, էլեկտրական հանգույցները տեղադրված են, ջեռուցման համակարգի մոնտաժը կատարված է` առանց սարքավորումների, բնակարանները գազաֆիկացվաÕ ® են: Բնակարանի 1 քմ-ի արժեքը 185 հազար դրամ է:

Ծրագրի շահառուներին «ՎՏԲ Հայաստան» ԲԲԸ-ի կոմղից տրամադրվել է մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում` 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, մինչև 20 տարի մարման ժամկետով և ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրմամբ:

Բնակելի համալիրն ունի արտաքին լուսավորություն: Շինարարական աշխատանքներն սկսել է «Մոդերն Բիլդինգ» ՍՊԸ-ն, որը թերացել է և դադարեցրել աշխատանքները: Շինարարական աշխատանքները վերսկսել ու ավարտին են հասցրել «Մետրոշին» և «Էյ Դի Էյ Թեք» շինարարական կազմակերպությունները:  Բնակարանաշինական ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5 միլիարդ 844 միլիոն դրամ: Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ:

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира