Տղամարդը կիսամեռ թափառական շանը բերեց իր տուն. այն, ինչ նա գտավ կենդանու պարանոցի մեջ, սարսափելի է (լուսանկարներ 16+)
LifestyleՄի անգամ Ուիլսոնը մի փոքրիկ ու հիվանդ շուն գտավ Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում: Կենդանին մահամերձ վիճակում էր:

Շան հասակն անգամ բժշկի ծնկներին չէր հասնում, բայց նրա պարանոցի վրա առկա խոռոչների մեջ կարելի էր հանգիստ մտցնել մատը:

Երիտասարդ անասնաբույժն իր կարիերայի ընթացքում երբեք չէր առնչվել այս աստիճան սարսափելի բորբոքման հետ: Նա շան անունն Անժա դրեց, ինչը պորտուգալերենում նշանակում է հրեշտակ, ու որոշեց ամեն գնով պայքարել կենդանու կյանքի համար, որի համար կարևոր էր ամեն վայրկյանը:

Հաջորդ նկարներին առանց ցավ զգալու նայելն անհնար է, բայց այն տառապանքները, որ տարել է կենդանին, էլ ավելի աննկարագրելի են:

Անասնաբույժն անեսթեզիայի միջոցով քնեցրեց շանն ու սկսեց վիրահատությունը:

Կենդանու պարանոցին բոլոր հնարավոր ու անհնար հակաբորբոքային միջոցները քսեցին, իսկ խոցերի հարակից մասում ողջ մորթին սափրեցին: Միայն այս կերպ կարելի էր ինչ-որ բան անել այդ վերքերի հետ:

Վիրահատությունից հետո շնիկի մարմինը մշակեցին հակամակաբուծային միջոցներով: Բարեբախտաբար, անեսթեզիայի ազդեցության տակ գտնվող կենդանին ոչ մի ցավ չէր զգում այս ընթացքում:

Արթանալով՝ Անժան հաճույքով ու մեծ ախորժակով համտեսեց շների կերակուրը, ու նրա ախորժակը բժշկին հույս ներշնչեց:

Ընթրիքից հետո շնիկը վերջապես կարողացավ քնով անցնել:

Սակայն ամենասարսափելին դեռ առջևում էր: Դժվար է պատկերացնել, բայց պարզվեց, որ Անժայի խորը վերքերն իրականում թրթուռների բույն են:


Կրկին իրավիճակը փրկեցին հակաբորբոքային միջոցներն ու այն, որ Անժան չհանձնվեց իր կյանքի համար մղվող պայքարում:


Ամեն հաջող պրոցեդուրայից հետո շնիկն իր արժանի պարգևն էր ստանում մսային ինչ-որ հյուրասիրության տեսքով:

Ու աստիճանաբար Անժայի նույնիսկ ամենախորը վերքերը սկսեցին ապաքինվել ու փակվել:

Շուտով գրանցված արդյունքները սկսեցին ապշեցնել նույնիսկ Անժայի փրկիչներին: Վերքերն ավելի արագ բուժվեցին, քան կհասցներ աճել սափրած մորթին:

Բժիշկ Ուիլսոնը որոշեց, որ Անժան դառնալու է իր ընտանի կենդանին ու իր տուն տարավ շնիկին, ով, ինչպես տեսնում եք, ամենևին էլ դեմ չէ տնային պայմաններում ապրելուն:

