Հայ կուրսանտուհին Կոմիտասի երգը հնչեցրել է Մեծ Բրիտանիայի ռազմական ակադեմիայում
ОбществоՄեծ Բրիտանիայի ռազմական ակադեմիայում, որը տեղակայված է Շրիվենհամում, հայկական ուսանողական խումբը հայ մշակույթը ներկայացնող տաղավարով է հանդես եկել:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութեր, որոնցից մեկում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստի տուտի ուսանողուհին ներկայացնում է Կոմիտասի «Գարուն ա» երգն ու լավ ընդունելության արժանանում: Աղջիկն իր դասընկերոջ հետ Մեծ Բրիտանիայի ռազմական ակադեմիայում կատարելագործում է լեզուն, որից հետո ուսումը շարունակելու է Սանհերսթի թագավորական ռազմական ակադեմիայում:
Հայկական խմբի հետ համատեղ տաղավար է ներկայացրել նաև արաբական ուսանողական խումբը:
Միայն հայ և արաբական ուսանողական խմբերն են տաղավար ներկայացրել, մնացած տաղավարները պատրաստվել են ակադեմիայի դասախոսների կողմից: