Աշխարհի ամենասարսափելի երկաթուղիները. ֆոտոշարք
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Աշխարհում կան մի քանի երկաթուղիներ, որոնցով անցնելիս ուղևորները գերադասում են պատուհանից դուրս չնայել:

Ավստրալիայում գտնվող Kuranda Scenic Railway-ը անցնում է կամրջի վրայով: Ճանապարհն անցնում է կիրճերի երկայնքով: Իսկ սարերից գահավիժող ջրվեժները երևում են պատուհաններից, երբեմն նույնիսկ դրանց կաթիլները հասնում են ուղևորներին: Ուղևորներից շատերը այս վայրը համարում են սարսափազդու:

Ինդոնեզիայում գտնվող Argo Gede Train Railroad երկաթուղին անցնում է գեղատեսիլ դաշտերի վրայով, որոնցով կարելի է հիանալ, եթե հաշվի չառնենք այն, որ երթևեկում ես հսկայական բարձրության վրա:

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Cumbers Toltec Scenic Railroad երկաթուղին հատում է անդունդների վրայով ձգվող ճանապարհներ և վտանգավոր «վերելքներ» իրականացնում ժայռերի վրա:

Արգենտինայում գտնվող Tren a las Nubes երկաթուղով ճամփորդելիս ձեզ սպասում են զիգզագ ճանապարհներ, վայրէջքներ և վերելքներ, թունելներ:

Միացյալ Թագավորությունում գտնվող Lynton & Lynmouth Cliff երկաթուղին անցնում է 500 ֆուտ բարձրության վրայով:

ԱՄՆ Ալյասկա նահանգում գտնվող White Pass & Yukon Route երկաթուղին ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված դեռևս ոսկե տենդի տարիներին:

Հնդկաստանում գտնվող Chennai-Rameswaram Route երկաթուղին անցնում է Հնդկական օվկիանոսի վրայով:

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող Georgetown Loop Railroad երկաթուղային կամուրջը գտնվում է 30 մետր բարձրության վրա:

Ճապոնիայում գտնվող Aso Minami route երկաթուղին սարսափելի է նրանով, որ գտնվում է գործող հրաբուխների տարածաշրջանում: