


Չեխիայի հեռավոր գյուղում գտնվող այս եկեղեցին վախկոտների տեղը չէ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Չեխիայի Լուկովա գյուղում է գտնվում Սուրբ Գևորգ անիծված եկեղեցին։ Մարդիկ կարծում են, որ այն անիծված է, քանի որ 1968թ․-ին այստեղ տեղի ունեցած թաղման արարողության ժամանակ եկեղեցու տանիքի մի մասը փլուզվեց։
Մարդիկ, հավատացած լինելով, որ սա ինչ-որ չար նշան էր, լքեցին 14-րդ դարի միջնադարյան այս եկեղեցին։ Ավելի քան 30 տարի լքված այս եկեղեցին փրկելու համար չեխ արվեստագետ Ջակուբ Հադրավան դրա ներսում ուրվականների տեսքով քանդակներ է տեղադրել՝ նպատակ ունենալով գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։ Եվ այո, այս եկեղեցին այժմ իսկական տեսարժան վայր է դարձել. իսկ դու կհամարձակվեի՞ր մտնել այստեղ։









