Արարատում ռուս սահմանապահների հսկողության ներքո է 2000 հա հողատարածք
ОбществоԱրարատի մարզի սահմանամերձ Արարքսավան, Բերքանուշ, Բուրաստան, Երասխ, Նոյակերտ, Եղեգնավան եւ մի քանի այլ համայնքների ավելի քան 2000 հա գյուղօգտագործման նշանակության հողատարածքները գտնվում են ռուս սահմանապահների հսկողության ներքո: Հիշյալ համայնքների գյուղացիներն իրենց իսկ հողամասում աշխատում են միայն հատուկ մուտքի փաստաթղթի առկայության պարագայում: Այս տարի բաժանվել է շուրջ 8000 անցագիր: Այն տրամադրվում է սահմանապահ զորամասի կողմից` տվյալ համայնքի ղեկավարի կնիքով, որի վրա առկա են նաեւ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ստորագրությունները:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, արդեն մեկ տարի է հեշտացվել է հողամասում աճեցված գյուղմթերքների տեղափոխման հարցը. գնորդը հնարավորություն ունի առանց փաստաթղթի առկայության, միայն անձնագրով, մասնակցել մեծ քանակությամբ մթերքների գնման եւ տեղափոխման ընթացքին:
Յակուբովը նշեց, որ ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի եւ մարզի ղեկավարությունը մշտապես համագործակցում են: «Նրանք միշտ նշում են հայկական պետական տոները, մասնակցում մարզկենտրոնում կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումներին. Մեծ հայրենականի շքերթին, ապրիլի 24-ի երթին, եւ այլն: Իսկ նրանց միջոցառումներին եւ տոնակատարություններին փոխադարձաբար հրավիրվում են մարզպետարանի աշխատակիցները»,-նկատեց նա: Այս տարի ՌԴ Արտաշատի սահմանապահ ջոկատը նշեց իր ստեղծման 60-ամյակը: Նրանց սպաներից 15-ը պարգեւատրվել են մարզպետի պատվոգրով` բազմավաստակ աշխատան քի, կարգապահության մեջ աչքի ընկնելու համար: Իսկ մարզպետին եւ խորհրդականին ջոկատի հրամանատարությունը պարգեւատրել է ջոկատի ստեղծման 60 -ամյակի մեդալով:
Յակուբովն ընդգծեց, որ բացի պաշտոնական հարաբերություններից, հայ ընտանիքների հետ եւս պահպանվում է բարիդրացիական շփումը: Արտաշատում գործում է ՌԴ պետական դպրոց, այնտեղ են հաճախում նրանց երեխաները, դասավանդում կանայք: Սահմանապահ-գյուղացի հարաբարությունները եւս բարեկամական են, բարի կամքի դրսեւորման եւ փոխօգնության հարթության վրա են:
Լիլիթ Մաճկալյան