Մոդելային գործակալությունների աղջիկներն ու էսկորտ ծառայությունները. ու՞մ հետ են ժամանակ անցկացնում միլիարդատերերը
Lifestyle
Ամբողջ աշխարհում շատ աղջիկներ երազում են գլամուրային ամսագրերի շապիկներին հայտնվելու եւ գեղեցիկ կյանք վարելու մասին։ Հենց այս երազանքներն իրականացնելու համար էլ նրանք հայտնվում են մոդելային գործակալություններում եւ սկսում վճարովի ծառայություններ մատուցել միլիարդատերերին։
Super–ը նման ծառայություններ կազմակերպող էսկորտ գործակալից փորձել է որոշ մանրամասներ պարզել էրոտիկ այս բիզնեսից։
«Այս աղջիկները հարուստներին էսկորտ ծառայություններ մատուցելու դիմաց միանգամից կարող են վեր բարձրանալ։ Կար ժամանակ, երբ ես հայտնվեցի նման միլիոնատեր մարդկանց շրջապատում։ Բավականին կայացած տղամարդիկ, որոնք իրենց անձնական ինքնաթիռով ցանկանում են ինչ-որ տեղ մեկնել, բայց իրենց կնոջ փոխարեն, մի քանի այլ աղջիկներ տանել։ Եվ դու տվյալ մարդկանց օգնում ես հիանալի ժամանակ անցկացնել նման աղջիկների հետ։ Նշեմ, որ էսկորտ գործակալը կավատ չէ։ Նա ոչ թե զուգավորում, այլ շքեղ ժամանց է ապահովում հաճախորդի համար»։

Նրա խոսքով՝ ցանկացած հանդիպումից հետո աղջիկները ուսուցում եւ հատուկ ցուցումներ են ստանում։ Ի դեպ, ամեն մեկը չէ, որ կարող է աշխատել նման գործակալությունում։
«Մոդելը պետք է նվազագույնը երկու լեզու իմանա, նա պետք է ճիշտ պահելաձեւ եւ խոելաձեւ ունենա, որպեսզի հաճախորդը չզղջա նրա հետ անցկացրած ժամանակի համար»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ հաճախ մոդելները շատ դժվարությամբ են համաձայնում սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ՝ նույնիսկ մեծ գումարների դիմաց։

Իսկ ինչպես են նրանք հանդիպում իրենց հաճախորդին։
«Կա երկու տարբերակ։ Գործակալը կազմակերպում է խնջույք, հրավիրում 10-15 աղջիկ, որոնք զվարճանում են հաճախորդների հետ։ Բայց եթե նրանք հավանում են սրահում պարող պատահական մի աղջկա, դու պարտավոր ես գնալ ու համոզել նրան շահավետ գումարի դիմաց շարունակել զվարճանքը հաճախորդի հետ։ Կան «մոդելային» գործակալություններ, որոնք զբաղվում են այս ամենով։ Բայց իրականում նրանք էսկորտ- գործակալություններ են։

Եվ երկրորդ տարբերակը։ Արաբ շեյխերը դիմում են այս գործակալություններին եւ աղջիկներ հրավիրում։ Աղջիկներն այնտեղ գնում են հստակ սահմանված ժամով եւ զվարճանում։ Նրանք պարտավոր են նշված ժամանակում լինել հյուրերի մոտ եւ նրանց հետ հաճելի ժամանակ անցակցնել։ Եթե այդ ընթացքում ինչ-որ մեկը նրա պայուսակում գումար կամ ոսկի է դնում, դա արդեն իրենն է։ Դրանից մոսկովյան գործակալությունը ոչ մի տոկոս չի ստանում»,- բացատրել է գործակալը։

Նա նաեւ նշել է, թե որն է գործակալների օգուտը։
«Մոդելը ստանում է 30%-ը, իսկ մնացածը՝ գործակալը։ Աղջիկները երբեք չեն իմանում, թե ինչ գումար է վճարում հաճախորդը»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ գործակալները հատուկ քասթինգ են անցկացնում իրենց VIP հաճախորդների պահանջները բավարարելու համար։
Ի դեպ, նախկին գործակալը նշել է, որ էսկորտ-բիզնեսը գաղտնի է պահվում։ Ավելին, միլիարդատերերի հետ գիշերն անցկացրած մոդելը գիտի, թե ինչ կանոնների պետք է հետեւի։
«Ամեն մոդել հստակ գիտի իր ցուցումները. ոչ մի հոլովակ կամ լուսանկար»,- բացատրել է գործակալը։
- See more at: http://style.news.am/arm/news/25022/modelayin-gortsakalutyunneri-axjiknern-u-eskort-tsarayutyunnery-um-het-en-zhamanak-anckacnum-miliardaterery.html#sthash.um0CyNRW.dpuf