Ի՞նչ է հուշում Ձեր աչքերի գույնը Ձեր բնավորության մասին
Lifestyle
Շագանակագույն աչքերով մարդիկ բնածին լիդերներ են: Երբեմն, անգամ կասկածելով սեփական ուժերի վրա, նրանք կարողանում են անհավանական ուժեղ, խելացի ու կրքոտ թվալ շրջապատի աչքերում: Որքան ավելի մուգ է նրանց աչքերի գույնը, այնքան ավելի բարձր է մելանինի առկայությունը նրանց օրգանիզմում, իսկ այս հորմոնը ստիպում է ուղեղին ավելի արագ աշխատել:
Կապույտ աչքեր

Կապուտաչյա մարդիկ, որպես կանոն, գեղեցիկ են, բարեհամբույր ու տակտի բարձր զգացողությամբ: Սակայն չի կարելի ասել, որ նրանք առանձնանում են ուժեղ ինտելեկտով: Ինչ էլ լինի, նրանք հսկայական ֆիզիկական ու ներքին ուժի տեր կարող են լինել, ու դա օգնում է նրանց ավելի հեշտ պայքարել ցավի դեմ, ավելի դիմացկուն լինել ալկոհոլի ազդեցության նկատմամբ ու շրջապատողներին էներգիա պարգևել:
Մոխրագույն աչքեր

Մոխրագույն աչքերն իրականում կապույտ աչքերի տարատեսակ են: Մուգ մոխրագույն աչքերի տեր մարդկանց շատ դժվար է բնորոշել, որովհետև նրանք կարող են լինել ինչպես խիստ հավասարակշռված, այնպես էլ շատ հակասական բնավորության տեր մարդիկ: Բաց մոխրագույն աչքերով մարդու հանդիպելիս ևս պետք չէ շտապել գնահատական տալ, որովհետև նրանք միանգամից չեն բացվում: Միայն ընդհանուր լեզու գտնելուց հետո դու կարող ես ակնկալել անսահման նվիրվածություն նրանց կողմից:
Կանաչ աչքեր

Կանաչ աչքերով մարդկանց հնում վհուկ ու կախարդ էին համարում: Ու իսկապես, նրանց մեջ ինչ-որ միստիկ բան կա: Համաձայն ժամանակակից գիտության՝ աչքերի կանաչ գույնը բալանսավորում է շագանակագույն աչքերով մարդկանց դոմինանտությունն ու կապուտաչյաների ուժը: Կանաչաչյա մարդիկ կենսուրախ են, կրեատիվ ու ներդաշնակ և կարողանում են դուր գալ աչքերի այլ գույն ունեցող մարդկանց: