Բուխարեստում լույս է տեսել «Հակոբ Սիրունի, հայ եկեղեցին ռումեն հողի վրա. նորահայտ ձեռագրի մասին» աշխատությունը
КультураԲուխարեստի ամենահին` «Վրեմիա» հրատարակչությունում, աշխատասիրությամբ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի, լույս է տեսել «Հակոբ Սիրունի, Հայ եկեղեցին ռումեն հողի վրա, նորահայտ ձեռագրի մասին» աշխատությունը՝ մեկենասությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից ռումինաբնակ Տեր Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանի:
Գիրքը բաղկացած է երկու գլուխներից. առաջին գլխում ակնարկով ներկայացված է Հակոբ Սիրունու կյանքը, գրական գործունեությունը, ինչպես նաև Հակոբ Սիրունու թողած գրական ժառանգությունը` կապված ռումինահայ համայնքի հետ:
Գրքի երկրորդ մասում վերծանված ներկայացված է Հակոբ Սիրունու նորահայտ ձեռագիրը՝ «Հայ եկեղեցին ռումեն հողի վրա»:
Այս աշխատությունը շատ կարևոր տեղեկություններ է հաղորդում Արևելյան Եվրոպայում հաստատված հայերի, ինչպես նաև նրանց եկեղեցաշինական գործունեության մասին: