Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
ОбществоՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ` ակնկալելով դեսպանի աջակցություն պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացման ուղղությամբ:
Դեսպան Քիսլերը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել դրա զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը ՆԱՏՕ-ի հետ շփման կետ է հանդիսանում և այս ուղղությամբ նույնպես համագործակցության լավ շրջանակ կա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: