Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում սեպտեմբերի 22-ին անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 8-րդ նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նիստից առաջ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Վ. Վաշչենկոն ստորագրել են Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության բելառուսա-հայկական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը:

Նիստը նախագահել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Վ. Բոժկոն: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, ՀԱՊԿ ԱԻՀԽ անդամներ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Վ. Վաշչենկոն, Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Կ. Բորոնովը, Տաջիկիստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի նախագահ Խ. Աբդուրախիմովը, փորձագետներ և ներկայացուցիչն եր ՀԱՊԿ քարտուղարությունից ու արտակարգ իրավիճակների հարցերով գերատեսչություններից:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը և ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 11 հարց, որի 3-րդ կետը վերաբերել է Հայաստանում ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծմանը:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների հզորացմանը, ինչպես նաև կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնը կնպաստի նաև մարդասիրական արձագանքման խնդիրների լուծմանը Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև երրորդ երկրների տարածքում։ Համատեղ կենտրոնը դառնալու է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների փորձարկման և ներդրման կենտրոն: Այն նաև կատարելու է ուսումնական կենտրոնի դեր` տարածաշրջանի և ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման համար:

Տարածաշրջանում եզակի կենտրոնը հագեցած կլինի նորագույն տեխնիկայով, աշխատանքային և կենսաապահովման բոլոր պայմաններով: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը Կոտայքի մարզում տեղակայված կենտրոնի 17.5 հա մակերեսով տարածքում կառուցել է վարչական շենք, հիմնովին վերանորոգել առկա շենք-շինություններն ու պահեստները և բարեկարգել տարածքը, իսկ ռուսական կողմը կհոգա տեխնիկական հագեցման և պահուստների ապահովման խնդիրները:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր ելույթում, մասնավորապես նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է զգալի աշխատանք:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կենտրոնին օգտագործման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի տարածքում հատկացվել է 17,2հա տարածք, կառուցվել են վարչական շենք և դասասենյակներ 600 քմ մակերեսով, կապիտալ վերանորոգվել են կենտրոնում գտնվող շենքերն ու շինությունները 2950 քմ մակերեսով, վերականգնվել են ենթակառուցվածքները:

Արմեն Երիցյանը հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն 2015թ. մայիսի 15-ին Մոսկվայում ստորագրված կենտրոնի ստեղծման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:

Ելույթի վերջում Արմեն Երիցյանը ներկաներին լրացուցիչ տեղեկացրել է, որ 2015թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության որոնողափրկարական թիմը հաջողությամբ անցել է քաղաքային որոնողափրկարարական թիմի (ՔՈՓ) ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին (INSARAG) անդամակցելու որակավորման վերջնական թեսթավորումը և ստացել է INSARAG-ի վկայական, դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:

Համաձայն նիստի օրակարգի 11-րդ և 12-րդ կետերի՝ քննարկվել և հաստատվել է ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահությունը Հայաստանին փոխանցելու, ՀԱՊԿ ԱԻՀԽ նախագահ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին նշանակելու ու ՀԱՊԿ ԱԻՀԽ հերթական՝ 9-րդ նիստը 2016թ. սեպտեմբերի 2-6-ը Երևանում անցկացնելու հարցերը:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. Նստաշրջանի արդյունքների, ՀԱՊԿ ԱԻՀԽ գործունեության, 2015թ. ուսումնավարժությունների և այլ համատեղ միջոցառումների պլանի իրականացման, իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական տեղեկատվական տարածության գործունեության, ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման համակարգի զարգացման հետ կապված այլ հարցեր :

Նիստի ավարտին պատվիրակությունները փոխանակվել են նվերներով, հնչել են շնորհավորական ելույթներ, եղել են պարգևատրություններ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պարգևատրվել է ՌԴ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: 

 

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира