Չեխիան կարող է գործնական ներդրում ունենալ ՀՀ-ի հետ տնտեսական կապերի զարգացման գործում. Չեխիայի Սենատի փոխնախագահ
ЭкономикаՉեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունից, միջոցառմանը մասնակցե լ են շուրջ 350 հոգի, որոնց թվում Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, Չեխիայի հոգևոր առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, բազմաթիվ սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքի ներկայացու ցիչներ։
Ելույթներով հանդես են եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը: Դեսպան Սեյրանյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անցած 24-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստանի կառավարության եվրոպական, եվրո-ատլանտյան և Չեխիայի հետ երկկողմ համագործակցությանը: Տիգրան Սեյրանյանն իր ելույթում բարձր է գնահատել Չեխիայի հայ համայնքի դերը հայ-չեխական հարաբերությունների զարգացմա ն գործում:
Իր խոսքում Զդենեկ Շկրոմախն անդրադարձ է կատարել վերջին տարիների ընթացքում չեխ-հայկական գործակցության զարգացմանը զանազան բնագավառներում` ընդգծելով երկու երկրների ընդհանրությունները, հաջողություններն ու մարտահրավերները: Նա մեծ ջերմությամբ հանգամանալից անդրադարձ է կատարել Հայաստանի հնամյա մշակույթի և քաղաքակրթության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին, ներկայացրեց 2015թ. ընթացքում Հայաստան կատարած իր երկու այցերի արդյունքները։ Սենատի փոխնախագահը նշել է, որ Չեխիան կարող է գործնական ներդրում ունենալ չեխ-հայկական տնտեսական կապերի զարգացման գործում, նախանշել գործակցության ոլորտները։
Միջոցառումն ավարտվել է ավանդական հյուրասիրությամբ: