Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղիները
ОбществоՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությո ւնից:
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է դեսպանին նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության ընթացքում և վստահություն հայտնել, որ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները կշարունակեն արագընթաց զարգացումը համագործակցության տարաբնույթ ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: