Սերը կհաղթի. լուսանկարը, որում սիրիացի փախստականները համբուրվում են, մեծ տարածում է գտել համացանցում
LifestyleՀունգարացի լուսանկարիչ Զսիրոս Իսթվանը լուսանկարել է համբուրվող զույգի Բուդապեշտի «Քելեթի» կայարանի մոտ գտնվող փախստականների բազմամարդ ճամբարում։ Լուսանկարն արվել է օգոստոսի 30-ին, երբ ներգաղթյալները կայարանի հարևանությամբ սպասել են Գերմանիա և Ավստրիա մեկնող գնացքներին, գրում է Huffington Post-ը։
Իսթվանը կայարան է այցելել՝ մտադրություն ունենալով գտնել այնպիսի լուսանկարներ, որոնք այլ տեսանկյունից կներկայացնեն ճգնաժամը:
«Դրդապատճառն էր տեսնել փախստականներին իմ աչքով, այլ ոչ թե մեդիայի։ Ես տեսա զույգին, և դա շատ հուզիչ էր, հատկապես՝ այդ միջավայրում»,- պատմել է լուսանկարիչը։
Լուսանկարը մեծ տարածում է գտել, երբ հույն ակտիվիստ և լուսանկարիչ Յանիս Անդրուլիդակիսն այն տեղադրել է իր էջում՝ մեկնաբանելով՝ «Փախստականները կհաղթեն։ Սերը կհաղթի»։
Լուսանկարի հեղինակը համաձայնել է նրա հետ. «Ես հույս ունեմ, որ փախստականները կգտնեն իրենց տեղն աշխարհում, և հանգստություն կգտնեն որքան հնարավոր է շուտ»։

Աղբյուր՝ Tert.am