Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել
ОбществоԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 24-25-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես Արմենպրեսս.-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում աÕ �րվել է 25 քմ խոտածածկ տարածք, Դավիթաշենի կամրջի տակ` 8000 քմ, Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի բակում` 100 քմ խոտածածկ տարածք:
Տավուշի մարզի Կողբ գյուղում այրվել է 3 հա խոտածածկ տարածք, Արծվաբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում` 150 քմ խոտածածկույթ և 12 բերքատու ծառ, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցում` 1000 քմ, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 2-րդ փողոցում` 2500 քմ, Ծաղկաձոր քաղաքի Գոգո սարի վրա` 2000 քմ, Կոտայք-Կապուտան գյուղերի միջնամասում` 6000 քմ խոտածածկույթ և 20 ծառ, Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` չշահագործվող երկաթգծի մոտակայքում` 350 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: