Հասունացել է ժամանակը կարգի հրավիրելու սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը. Շավարշ Քոչարյան
ОбществоԽաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի: «Արմենպրեսս»ի հաղորդմամբ` այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով Tert.am լրատվական կայքի`ինչպե՞ս կգնահատեք Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետևանքով 3 կին է զոհվել:
«Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը:
Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի:
Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»,-ասել է փոխարտգործնախարարը: