Թբիլիսիում մեկնարկում է միջազգային ֆոտոփառատոնը
Общество«Թբիլիսյան ֆոտոփառատոն-2015»-ը, որն այս տարի նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանին, Վրաստանի մայրաքաղաքում կանցկացվի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, տեղեկացնում է
Արմենպրեսս-ը՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:
Փառատոնին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Աֆղանստանի, Եգիպտոսի լուսանկարիչները:
Փառատոնի շրջանակներում պլանավորված են վարպետության դասեր, դասախոսություններ եւ քննարկումներ հայտնի լուսանկարիչների մասնակցությամբ:
Առաջին անգամ այդ միջոցառումը Թբիլիսիում կայացել է 2010 թվականին: Փառատոնը նպատակ ունի հաղորդակցման վայր դառնալ տարբեր տարածաշրջանների լուսանկարիչների համար: