Թուրքիայում ՃՏՊ-ի հետեւանքով 13 մարդ է զոհվել
ОбществоԹուրքիայի Նիղդե նահանգում սարսափելի ավտոճանապարհային պատահարի հետեւանքով 13 մարդ զոհվել է:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսս-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, առեւտրի համար օգտագործվող թեթեւ տրանսպորտային միջոցը Նիղդեին կից Բոր քաղաքին մոտ գտնվող Օբրուք գյուղի մոտակայքում բախվել է մարդատար ավտոմեքենայի: 11 մարդ տեղում է զոհվել, երկու ծանր վիրավոր մահացել են հիվանդանոցի ճանապարհին, մի քանի ուղեւորներ էլ վնասվածքներ են ստացել: