Պուտինը «Ցար» բնորոշումն իրեն սազական չի համարում
ОбществоՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Ցար» բնորոշումն իրեն սազական չի համարում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` այդ մասին Պուտինն ասել է CBS հեռուստաընկերությամբ հեռարձակվող 60 Minutes հաղորդմանը տված հարցազրույցում:
Հաղորդավար Չառլի Ռոուզի խոսքին, թե ՌԴ նախագահի մասին ԱՄՆ-ում շատ են խոսում, Պուտինն արձագանքել է. «Չկա՞ այլ զբաղմունք»:
«Հնարավոր է նրանք հետաքրքրասեր են: Հնարավոր է, դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք»,- իր հերթին ասել է Ռոուզը: Վարողը Պուտինին նշել է, որ ամերիկացիներն իրեն հաճախ «Ցար» են անվանում:
«Հետո ի՞նչ: Ինձ տարբեր կերպ են անվանում»,- պատասխանել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ բնորոշումն իրեն չի սազում: Պուտինն ավելացրել է, որ «կարևոր չէ, թե ինչպես են իրեն անվանում….կարևորն այն է, որ դու անձամբ մտածում ես, որ դու պարտավոր ես անել ամեն ինչ քո երկրի համար»:
Պուտինի հարցազրույցի ամբողջական տարբերակը կցուցադրվի սեպտեմբերի 27-ին: Տեղեկացվում է, որ հարցազրույցն արվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Պուտինի Նյու-Յորք այցից առաջ: