Գիտնականներն ստացել են Պլուտոնի բարձրորակ գունավոր պատկերը
Общество«Նոր հորիզոններ» տիեզերական հետազոտական զոնդը Երկիր Է ուղարկել Պլուտոնի՝ գույնով հագեցած բարձրորակ պատկերը, լուսանկարը հրապարակված Է NASA-ի կայքում, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Նկարն ստացվել Է հուլիսի 14-ին տեսանելիացման Visual Imaging Camera (MVIC) բազմասպեկտրալ սարքի միջոցով:
Լուսանկարում երեւում Է, որ Արեգակնային համակարգի ամենահեռավոր մոլորակի ռելիեֆի շատ ձեւեր ունեն իրենց սեփական գույները, որոնք պատմում են Պլուտոնի երկրաբանական եւ կլիմայաբանական բարդ պատմության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: