Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել Է 54 տոկոսով
Общество2015 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 54 տոկոսով կամ 206 մլն դոլարով, եւ կազմել շուրջ 173 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 11,8 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հաղորդել Է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայութ յունը՝ «Սաքստատ»-ը:
2015 թվականի հունվար-օգոստոսին Ադրբեջանը երկրորդ տեղն Է զբաղեցրել Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների շարքում: Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը նշված ժամանակահատվածում կազմել Է 530,5 մլն դոլար, ինչը 32 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-օգոստոսին: Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել Է Վրաստանի արտաքին առեւտրի ընդհանուր շրջանառության 8,3 տոկոսը: