Sony-ն կվերաթողարկի «Սեւազգեստ մարդիկ» կինոպատումը՝ նոր դերասաններով
КультураSony Pictures կինոընկերությունը կվերաթողարկի «Սեւազգեստ մարդիկ» (Men in Black) կինիոպատումը: The Hollywood Reporter հրատարակությանն այս մասին պատմել են ծրագրի պրոդյուսերներ Լորի ՄակԴոնալդը եւ Ուոլտեր Ֆ. Փարքսը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Դա կլինի նոր եռերգություն: Ուիլ Սմիթը հազիվ թե մասնակցի դրան»,- ասել են նրանք: Ըստ որում ստեղծողները չեն ճշտել, թե կինոնկարներում կլինի արդյոք Թոմի Լի Ջոնսը:
Մշակողները չեն հայտնել նկարահանման գործընթացն սկսելու ժամանակը եւ ֆիլմի Էկրան բարձրանալու ստույգ ժամկետը, սակայն ընդգծել են, որ ծրագրի վրա աշխատանքը ակտիվ փուլում Է:
«Սեւազգեստ մարդիկ» ֆանտաստիկ կատակերգությունն Էկրաններ Է բարձրացել 1997 թվականին: Այն ստեղծվել Է Լոուրենս Քանիգեմի պատկերապատումների մոտիվներով: Այնտեղ պատմվում Էր վերկառավարական գաղտնի գործակալության երկու աշխատակիցների գործունեության մասին, գործակալություն, որը վերահսկում Է Երկրի վրա այլմոլորակային եկվորների ներկայությունը: Ֆիլմերում գլխավոր դերերը կատարել են Ուիլ Մմիթը եւ Թոմի Լի Ջոնսը, ռեժիսորը եղել Է Բարի Զոնենֆելդը:
Ֆիլմը դրական Է գնահատվել քննադատների կողմից եւ պարգեւատրվել Է «Օսկար»-ով: Երկրորդ եւ երրորդ ժապավենները թողարկվել են համապատասխանաբար 2002 եւ 2012 թվականներին: