«Հիշում եմ և պահանջում» համաժողովականները հարգեցին ադրբեջանական կրակահերթերից զոհված կանանց հիշատակը
Общество«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Բերդավան և Պառավաքար համայնքներում ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով զոհված կանանց հիշատակը: Արմենպրես-ի փոխանցմամբ` նախաձեռնությունը Տավուշի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին ն էր, ով համաժողովին էր ներկայացնելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայ Առաքելական եկեղեցու իրականացրած և իրականացվելիք աշխատանքները: «Երեկ բավականին լարված էր սահմանին, ունենք երեք զոհ ու քանի որ մենք «Հիշում ենք ու պահանջում», առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Հոգևորականը նշեց, որ մարդիկ, իհարկե, տխուր են, քանի որ կան զոհեր: «Մարդիկ հարցադրումների առջև են կանգնած, սակայն կյանքի բնականոն ընթացքը չի խաթարվել, պետք է շարունակվի նաև բերքահավաքը: Այս միջադեպերը հուսահատության միջոց չեն կարող լինել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել զսպել Ադրեբջանիակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի ընթացքում հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում 3 զոհ և 3 վիրավորկա: Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի ԲերդավաÕ ¶ համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվելէ 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլսահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: