Իսլանդիայում հրաբուխը եռակի շատ ծծումբ Է արտանետել, քան Եվրոպայի բոլոր գործարանները
ОбществоԱնցյալ տարի Իսլանդիայում Բարդաբունգա հրաբխի ամենահուժկու ժայթքումը ռեկորդային Է եղել ոչ միայն հզորությամբ, այլեւ արտանետված թունավոր գազերի զանգվածով. ժայթքման գագաթնակետի ժամանակ այն օրական արտանետել Է ծծումբի եռապատիկ ավելի շատ միացություններ, քան Եվրոպայի ամբողջ արդյունաբերությունը, հայտարարել են գիտնականները Jou rnal of Geophysical Research — Atmospheres-ի հոդվածում, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Այդ ժայթքման ժամանակ հրաբուխն ամեն վայրկյան արտանետել Է 200 խորանարդ մետրից ավելի լավա, ինչը համարժեք Է մեկ րոպեում միանգամից հինգ օլիմպիական ավազաններ ջրով լցնելուն: Կես տարի անց, երբ ժայթքումն ավարտվեց, այն արտանետել Է այնքան լավա, որքան կբավարարեր Մանհեթեն կղզին «հեղեղելու համար: Գազերի արտանետման վերաբերյալ տվյալները եղել են նույնքան ցնցող. սկզբնապես հրաբուխն արտանետել Է մոտավորապես 8 անգամ ավելի շատ ծծմբի օքսիդ, քան Եվրոպայի բոլոր գործարաններն ու մեքենաները»,- պատմել Է Անյա Շմիդտը Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: