Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» արդյունքների հաստատումը
ЭкономикаՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետևանքների գնահատման և դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համ ագործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը: