Հյուրանոցների 9 կեղտոտ գաղտնիքներ, որոնց մասին Ձեզ չեն պատմում (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հյուրանոցում համար վարձելիս քչերն են ուզում մտածել այն մասին, որ իրենցից առաջ այնտեղ հարյուրավոր ու հազարավոր մարդիկ են եղել: Որո՞նք են հյուրանոցային համարների ամենակեղտոտ տեղերը, ու որտե՞ղ է ավելի ճիշտ բացել Ձեր ճամպրուկը:

Երբ արդեն ստացել եք համարը, առաջին բանը, որ պետք է նայեք, այն է, թե ինչից են պատրաստված ուղեբեռի դարակներն ու հարմարանքները: Անկողնային ոջիլները շատ են սիրում փայտը, ու հյուրանոցում ոջիլներ հայտնվում են ոչ թե կեղտոտ մարդկանց պատճառով, այլ ձեզ պես զբոսաշրջիկի, ով իր ճամպրուկները դրել է ոջիլների բնի վրա՝ չիմանալով դրա մասին:
Ամենաապահով տարբերակը ճամպրուկը լոգարանի սալիկապատ գետնին բացելն է:
Հյուրանոցային համարների մաքրությունը
2. Ի՞նչ հաճախականությամբ են դրանք մաքրում

Ամեն 3-4 ամիսը մեկ հյուրանոցային համարները հիմնովին մաքրում են: Դոշակների վրայից հանում են սպիտակեղենն ու մի քանի ժամով օդափոխում են դրանք, հետո շրջում են ու կրկին օդափոխում, իսկ հետո նորից անկողին են գցում:
Այս ընթացքում մաքրում են կահույքը, վարագույրները և գորգերը, ընդ որում, դրանք չեն կարող 10 տարուց ավելի հին լինել: Դոշակների պարագայում պիտանելիության ժամկետը չի գերազանցում 5 տարին, անգամ եթե դրանք պարբերաբեր շրջեն:
3. Ստուգեք դռները

Եթե դռան դիտանցքը վնասված է կամ էլ բացակայում է, ապա ավելի լավ է այլ համար ուզեք: Հաճախ լինում է այնպես, որ դրա մեջ թաքնված տեսախցիկ են դնում՝ հյուրերին հետևելու համար: Ու սա լինում է ավելի հաճախ, քան Ձեզ է թվում:
4. Հյուրանոցներն ունեն հատուկ գործողությունների պլան, եթե ինչ-որ մեկը մահանում է համարում

Մարդիկ հյուրանոցներում մահանում են ավելի հաճախ, քան Ձեզ է թվում, սակայն, բնականաբար, հյուրանոցները շատ չեն բարձրաձայնում դրա մասին: Դիակը հյուրանոցից հանում են ծառայողական վերելակով ու սև ելքից: Այնուհետև սենյակն ախտահանում են, մաքրում ու նախապատրաստում են նոր հյուր ընդունելու ամար: Ու դա կարող է լինել հենց նույն օրը: Անձնակազմին կտրականապես արգելված է խոսել հաճախորդի մահվան մասին ու ցանկացած տեսակի մանրամասներ հաղորդել մահվան հանգամանքների վերաբերյալ:
5. Երբեք մի՛ օգտվեք լոգարանի փոքր սրբիչներից

Էժան ու ոչ միայն էժան հյուրանոցներում խուսափեք ձեռքի սրբիչներից օգտվելուց, եթե վստահ չեք, որ դրանք հենց նոր են լվացել: Վիճակագրության համաձայն՝ այն համարներում, որտեղ տղամարդիկ են ապրում, նրանց հեռանալուց հետո այդ սրբիչները, որպես կանոն, գտնում են նրանց անկողնու մոտ՝ գետնին գցած…
6. Մի՛ ծածկվեք վերմակներով

Հանեք ծածկոցն անկողնու վրայից, իսկ եթե չեք մրսի՝ նաև վերմակը։ Կամ էլ ծածկվեք սպիտակեղենով ու նոր դրա վրայից գցեք վերմակը, որպեսզի այն չհպվի Ձեր մարմնին: Այն, ինչի հետ շփվում է Ձեր մարմինը, պետք է լվացված լինի համարը տրամադրելուց անմիջապես առաջ, իսկ հատկապես էժան հյուրանոցներում դա երաշխավորված չէ:
7. Հյուրանոցային համարների ամենակեղտոտ իրերը

Հյուսթոնի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ հյուրանոցային համարների ամենակեղտոտ իրերը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն ու մահճակալի կողքի լամպերի անջատիչներն են: Դրանց անթիվ անգամ ձեռք են տալիս, բայց դրանք գրեթե երբեք չեն մաքրվում:
Լավագույն հյուրանոցները
8. Շատ աստղեր ունենալը դեռ լավ ծառայություն չի նշանակում

Դուք ծառայության լավ մակարդակ կարող եք ակնկալել՝ անկախ նրանից, թե քանի աստղ ունի հյուրանոցը: Աստղերը ցույց են տալիս միայն ներքին ու արտաքին գործոնների տարբերությունները, օրինակ՝ համարների չափերն ու հոսանքի վարդակների քանակը, բայց ոչ սպասարկման որակը: Ներկայումս այցելուների կողմից կազմվող ռեյթինգին ավելի մեծ նշանակություն են տալիս, քան պաշտոնական ռեյթինգին։
9. Դուք վճարում եք տեղի ու անվան համար

Հյուրանոցի մոտիկությունը տեսարան վայրերին, օդանավակայաններին կամ էլ քաղաքի կենտրոնին, ինչպես նաև դրա հայտնի լինելը Ձեզ վրա ավելի թանկ են նստում: Դուք կարող եք մեծ գումարներ խնայել, եթե ժամանակ հատկացնեք ու քիչ հայտնի հյուրանոց գտնեք: