ԳԴՀ-ն և Հայաստանը ծրագիր են իրականացնելու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում
ЭкономикаՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը սեպտեմբերի 25-ին հյուրընկալել է KfW բանկի (Վերականգնման վարկերի բանկ) պատվիրակության անդամներ՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերին, նույն նախարարության ներկայացուցիչներ՝ Կլաուս Տանցբերգերին և Աննա Կատարինա Դերկորնին, ինչպես նաև KfW բանկի տարածաշրջանային ղեկավ ար Դեյվիդ Բետոլացային և բանկի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և KfW բանկին` Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Երվանդ Զախարյանը նաև նշել է, որ հաջողությամբ ընթանում են KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդ ման գծի կառուցման աշխատանքները, ընդգծել է ծրագրի նշանակությունը էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման գործում:
Իր հերթին` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության պետ Դիրկ Շատշնայդերը, կարևորելով հետագա համագործակցությունը, նպատակահարմար է համարել, ընթացիկ աշխատանքներից բացի, ծրագրեր իրականացնել նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Նախարարը հայտնել է դրանց իրականացման գործում հայկական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպման ժամանակ հյուրերին ներկայացվել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հետագա ռազմավարությունը: