Խոշոր հրդեհ «Փեթակ» տոնավաճառում. սննդի 10 կետ է այրվել
ОбществоՍեպտեմբերի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առեւտրի տաղավարներ:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.15-ին:
Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) եւ ջերմահարվել՝ 1 արագ սննդի կետ (4 քմ):