Ադրբեջանի քայլերն ահաբեկչական գործողություն են Հայաստանի դեմ. ԵԽ պատգամավոր
ОбществоԲուլղարացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Անգել Ջամբազկին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացրած գործողություները ահաբեկչություն է համարում: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջամբազկին նշեց, որ կատարվածը պետք է անհապաղ եվրոպական կառույցների կողմից դատապարվի:
«Ես հավատում եմ, որ Լեռնային Ղարաբաղը հայերի հողն է: Այս կոտորածն ահաբեկչական գործողություն է: Սա բացարձակապես անընդունելի է եվրոպական տեսանկյունից: Ես կցանկանայի տեսնել, որ եվրոպական կառույցները շատ հստակ կգործեն` պաշտպանելու մարդու իրավունքները և աջակեցլու Հայաստանի անկախությանն ու ժողովրդավարությանը»,- ընդգծեց ԵԽ պատգամավորը:
Նա փաստեց, որ կատարվող իրադարձությունները փաստացիորեն պատերազմական գործողություններ են Հայաստանի դեմ: Ջամբազկին իր լիակատար աջակցությունը հայտնեց Հայաստանին` հաշվի առնելով նաև հայ և բուլղար ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը: «Սա ահաբեկչություն է Հայաստանի կառավարության և ժողովրդի դեմ: Եվրոպական հանձնաժողովը չպետք է կույր լինի, այլ պետք է աջակցի հայկական պետության ինքնիշխանությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում եզրափակեց Անգել Ջամբազկին:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիականանձ, 2-ը` վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են` 1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված ՇուշանԱսատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդիկրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերիցմեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ ՆորայրՄիքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (< i>ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):