Հայաստանը ձգտում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետ շարունակական համաժողովներ անցկացնել Երևանում
ОбществоՑեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում Հայաստանի կարևոր դերակատարության ստանձնումը, 2015-ին իրականացված միջոցառումների արդյունքում, կարելի է հաջողված համարել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ, որի բացումը կայացավ ՀՀ Նախագահի նստավայրում, հայտարարեցհանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյան ը` հավելելով, որ, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք պարտավոր ենք ակտիվ դերակատարում որդեգրել միջազգային հարթակում ցեղասպանությունների կանխարգելման գործում: «Մենք հայտարարեցինք, որ 2015-ին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության պայքարի միջազգային հարթակի: Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարևոր առաջընթաց: Հայաստանի ջանքերով ու առաջնորդությամբ ՄԱԿ-ում ընդունվեց կարևորագույն երկու փաստաթուղթ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվեց ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևը և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հարցագործության կանխարգելման օր ճանաչելու բանաձևը: Ի դեպ` դրանից ամիսներ առաջ արդեն Հայաստանի Հանրապետությունն, իր ներքին օրենսդրությամբ, դեկտեմբերի 9-ը սահմանեց բոլոր ցեղապսանությունների զոհերի հիշատակի օր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:
Այս հարցում որպես կարևոր ձեռքբերում պաշտոնյան նշեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի գրանցած հաջողությունը: Վիգեն Սարգսյանն առանձնահատուկ շեշտեց այն հանգամանքը, որ հարյուրավոր պատգամավորներ, հրապարակախոսներ, ցեղասպանագետներ, վերապրած ժողովուրդների ներկայացուցիչներ, հոգևորականներ բացահայտ խոսեցին այն մասին, որ Հայաստանից ակնկալում են առաջնորդություն ցեղասապանությունների կանխարգելման գործում: «Երևանյան գլոբալ ֆորումին պարբերական բնույթ հաղորդելու Հայաստանի Նախագահի հանձնարարականը կամր ագրի մեր ուրույն դերակատարումը միջազգային հանրության շրջանակում»,-ավելացրեց Սարգսյանը:
Նա նաև ընդգծեց, որ աշխատանք է տարվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը, որի 12-րդ համաժողովն անցկացվեց Երևանում, դարձնել երևանյան հետագա համաժողովների համահիմնադիր: «Մենք շատ կարևորում ենք Ցեղասպանագետների միջագային ընկերակցության հետ հարաբերությունների խորացումը, Հայաստանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով ընկերակցության 12-րդ համաժողովի արդյունավետ անցկացումը, հետագա փոխգործացկության եզրերի ամրագրումը»,- ավելացրեց հանձնաժողովի համակարգողը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը բացվեց ՀՀ Նախագահի նստավայրում, ուր ներկաները լսեցին հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի միջանկյալ հաշվետվությունը, որից հետո կատարվեց պարգևատրման արարողություն:
Նա նշեց, որ տարին դեռ ընթացքի մեջ է, կան բազմաթիվ պլանավորված միջոցառումներ, տարվա ամփոփման համար նախատեսվում է ամբողջական հաշվետվության պատրաստում և հրապարակում, ինչպես նաև լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանում: