Հակառակորդի հրետակոծությունից վիրավորված զինվորներից 4-ի վիճակը կայուն ծանր է
ОбществоՀակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից 4-ը տեղափոխվել են Երևան` Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան տեղափոխված զինվորների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Քիչ առաջ զինվորներին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-իսահմաններում, ադրբեջանական զինուժիկողմից թուրքական արտադրության TR-107կայանքներից հրթիռահրետանայինարկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲզինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), ՀարութՄաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: