Քիմ Քարդաշյանը Հռոմի պապին անվանել է թմրանյութ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Քիմ Քադաշյանը իր Twitter-յան հետևորդներին զարմացրել է՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկին անվանելով թմրանյութ, նշում է The Guardian-ը։ Նա Պապի հասցեին օգտագործել է ժարգոնային dope բառը, որն, առնվազն, ունի երեք նշանակություն. «թմրանյութ», «հիմար» և «ուժեղ տղա»։
Քարդաշյանի հետևորդները որոշել են, որ նա ցանկացել է վիրավորել Հռոմի Պապին՝ համեմատելով նրան թմրանյութի հետ։ Քարդաշյանի գրառումով կիսվել են 15 հազար օգտատերեր և սոցցանցերում ծավալվել է բուռն քննարկում։
«Քիմ, ի՞նչ ես դու ծխում», «Ինքդ ես թմրանյութ». գրել են օգտատերերը։
Քադաշյանի գրառմանը ուշադրություն են դարձրել նաև արգետինական ԶԼՄ-ները, քանի որ Հռոմի Պապը` ինքը ծնունդով Արգենտինայից է։ Նրանք հոդված են տպագրել «Քիմ Քարդաշյանը հարձակվում է Հռոմի Պապի վրա՞» վերնագրով։
Քիմ Քարդաշյանը դեռ չի մեկնաբանել իր գրառումը։
Հայտնի է, որ Հռոմի Պապը սեպտեմբերի 22-ից 27-ը կատարում է ճանապարհորդություն ԱՄՆ-ով` այցելելով Վաշինգթոն, Նյու Յորք, Ֆիլադելֆիա։ Սեպտեմբերի 24-ին նա դիմել է ԱՄՆ-ի բնակիչներին անգելերեն լեզվով՝ ասելով «Աստված օրհնի Ամերիկան»։