Մալայզիական Boeing-ի օդաչուների մարմիններում օտար բեկորներ են հայտնաբերվել
Международные новостиՈւկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի կործանման պատճառները պարզելուն կարող Է օգնել այն օտար բեկորների փորձաքննությունը, որոնք հայտնաբերվել են օդաչուների մարմիններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հեռախոսով ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Հոլանդիայի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Սառա Ֆեռնոյը:
«Մի քանի բեկորներ են հայտնաբերվել անձնակազմի անդամների, օդաչուների մարմիններում: Մենք պետք Է հետաքննություն անցկացնենք, որպեսզի հասկանանք՝ դրանք ինքնաթիռի դետալներ են արդյոք: Եթե ոչ՝ դրանք կարող են լինել արտաքին օբյեկտների բեկորներ: Ներկա պահին մենք չգիտենք, թե ինչ բեկորներ են դրանք: Փորձագետները հետազոտում են զոհվածների մարմինները»,- ասել Է Ֆեռնոյը:
Նախօրյակին Նիդեռլանդների նախնական զեկույց Է հրապարակվել Է Ուկրաինայի արեւելքում կործանված մալայզիական Boeing-ի վերաբերյալ: «Օդաչուների խցում ոչ մի նախազգուշական ազդանշան չի լսվել, որը կմատնանշեր տեխնիկական խնդիրների առկայությունը,-ասված Է փաստաթղթում:-Չկան այն բանի վկայություններ, որ ինքնաթիռի աղետը պայմանավորված Է տեխնիկական անսարքություններով կամ անձնակազմի սխալներով»:
Հետաքննության տվյալների համաձայն՝ ինքնաթիռի բեկորների ցրվածության բնույթը վկայում Է այն մասին, որ ինքնաթիռը ջախջախվել Է օդում: «Մալայզիական ավիաուղիների» Boeing-777-200-ը, որը կատարում Էր NH-17 չվերթը, ջախջախվել Է օդում, հավանաբար ինքնաթիռին մեծ Էներգիայով օժտված բազմաթիվ առարկաների բախվելու հետեւանքով»,-նշվում Է զեկույցում:
Դրանում ճշգրիտ տվյալներ չկան արտաքին ներգործության բնույթի վերաբերյալ:
Ինքնաթիռի անկման պատճառները վերջնականապես պարզելու համար կպահանջվի լրացուցիչ հետաքննություն: Վերջնական զեկույցը պետք Է հրապարակվի ավիաաղետի պահից մեկ տարվա ընթացքում:
«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777-ը, որը չվերթ Էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին կործանվել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են: Նրանց մեծամասնությունը՝ թվով 196 մարդ, Նիդեռլանդների հպատակներ են: