Գրումրիում ցուցադրվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային շրջագայության շրջանակներում պատրաստված ֆիլմերը
КультураՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն սկսել է մշակութային շրջագայություն: ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումներին ներկա գտնվելու հնարավորություն ունեն Հայաստանի տարբեր քաղաքներում սեպտեմբերի 7-ից մեկնարկած «Ամերիկյան մշակութային շրջագ այություն 2015» նախաձեռնության շնորհիվ:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի աշխատակից Լուսինե Մկրտչյանը, ծրագիրն իր մեջ ներառում է երեք բաղադրիչ` համերգային ծրագիր, պարային բեմադրություն և ֆիլմերի ցուցադրություն:
Համերգային «Հոլիվուդ նոն ստոպ» ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացում է երաժշտական կատարումներ` ամերիկյան հայտնի ֆիլմերի երաժծտության հիման վրա: Ծրագրի երկրորդ բաղադրիչը ֆիլմերի ցուցադրություն է, իսկ երրորդն` «Աղջիկը լուսնի վրա» պարային բեմադրությունն է:
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ երիտասարդ վավերագրողների ֆիլմերի ցուցադրությունը: Ֆիլմերը նկարահանվել են ԱՄՆ դեսպանության ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախագծով, որը հնարավորություն տվեց 17-26 տարեկան երիտասարդ վավերագրողներին պատրաստելու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր` արծարծելով Հայաստանում առկա, իրենց հուզող սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրները: Մինչ ֆիլմերի ստեղծումը, երիտասարդ վավերագրողները մասնակցեցին մի շարք դասընթաց ների, ապա մրցութային փուլում ներկայացրեցին իրենց իսկ պատրաստած ֆիլմերը` դրանք հանձնելով միջազգային ժյուրիի դատին: Մրցույթի արդյունքում ընտրվեց 17 ֆիլմ:
Ինչպես տեղեկացանք երիտասարդ վավերագրողների ֆիլմերի ցուցադրման համակարգող Մելիք Կարապետյանից, ծրագրի շրջանակներում պատրաստված շատ հաջողված ֆիլմեր անցած տարի ներկայացվեցին Երևանում, իսկ այս տարի ԱՄՆ դեսպանությունը հնարավորություն տվեց երիտասարդ ռեժիսորներին իրենց ֆիլմերը ներկայացնելու նաև հանրապետության մյուս քաղաքներում:
«Գյումրիում ներկայացվածբոլոր ֆիլմերը բավական հաջողված են և մտորելու առիթ են տալիս: Ծրագրիշրջանակներում ոչ միայն ցուցադրվում են ֆիլմերը, այլ նաև քննարկումներ ենկազմակերպում ֆիլմերի ռեժիսորների հետ: Այսօր Գյումրիում են նրանցից 7-ը»,- նշեց Մելիք Կարապետյանը:
Հավելենք, որ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաև քննարկելու այդ ֆիլմերը: Երիտասարդ վավերագրողների մրցույթ-ծրագիրը կլինի նաև այլ քաղաքներում:
Արմենուհի Մխոյան