Սահմանային անցակետում հայտնաբերվել է խուլիգանության մեղադրանքով հետախուզվող կինը
ОбществоՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 16.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Աշխեն Վ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կինն ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով: