Օրվա բաղադրատոմսը. ինչպես պատրաստել շոկոլադե մինի ռուլետներ
LifestyleԲաղադրիչներ
Խմորի համար՝
ձու – 3 հատ
ալյուր – 2ճ/գդ
կակաո – 2ճ/գդ
փխրեցուցիչ – 1/2թ/գդ
շաքարավազ – 2ճ/գդ
Միջուկի համար՝
պանիր մասկարպոնե – 200գր (կարելի է փոխարինել կաթնաշոռով)
կարագ – 100գր
շաքարի փոշի – 2ճ/գդ
Վրան շաղ տալու համար՝
շաքարի փոշի – 1/2ճ/գդ
դարչին – 1/2ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից: Սպիտակուցին ավելացնել շաքարավազը և հարել մինչև փրփուրի առաջացումը: Ավելացնել նաև դեղնուցները և շարունակել հարելը:

- Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը, ապա անցկացնել մաղով: Մաս առ մաս լցնել ձվով զանգվածի վրա և զգուշությամբ խառնել մինչև միատարր հարթ խմորի առաջացումը:
Ստացված խմորը լցնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Թխել ջեռոցում 10 րոպե 200 աստիճանում:
- Պատրաստի բիսկվիթը զգույշ շրջել խոնավ սրբիչի վրա: Պերգամենտային թուղթը նույնպես խոնավեցնել շատ քիչ, ապա զգուշությամբ առանձնացնել բիսկվիթից:Կտրել բիկսվիթը 2 մասի:

- Ապա բիսկվիթները սրբիչով զգույշ փաթաթել ռուլետի նման, որպեսզի թեթևակի կլորանան : Թողնել բիսկվիթները սառչեն այդ վիճակում:
- Կրեմի պատրաստման համար լավ հարել միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները մինչև միատարր հարթ զանգվածի առաջացումը:
Այնուհետև բիսկվիթների ողջ տարածքով տարածել կրեմը:
- Ռուլետի նման փաթաթել և տեղափոխել սառնարան 1 ժամով:

- Պատրաստի ռուլետները կտրատել: 1/2ճ/գդ դարչինը և շաքարավազը խառնել և շաղ տալ մինի ռուլետների վրա:

Ի դեպ, որպես այլընտրանքաին տարբերակ այս մինի ռուլետները կարելի է պատրաստել ցանկացած այլ միջուկով՝ Ձեր սիրելի կրեմով, ջեմով կամ մրգային խյուսով:
Կարծում եմ, այս ռուլետները պարզապես հիանալի կնայվեն հատկապես ֆուրշետային սեղաններին՝ իրենց փոքրիկության և նրբաճաշակության հաշվին:)
Աղբյուր՝ Շեֆ խոհարար